Իրազեկում

ՀՀ քաղաքացիության վերաբերյալ վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում

31 օգոստոսի 2026 • 06:28

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։

Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 770 անձի, այդ թվում՝ 8 676 Ղարաբաղից տեղահանված անձի։

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացի շրջանակում ներկայացվել է 1 128 հայտ, որից դադարեցվել է 2 495 անձի ՀՀ քաղաքացիությունը։

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 257 անչափահաս։