Իրազեկում

Դիմումի ձև՝ ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ

07 ապրիլի 2026 • 12:50

Ընտրության իրավունք ունեցող անձը կարող է ներկայացնել դիմում՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։

Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո (ապրիլի 23-ից)։ Հետևապես՝ դիմումը պետք է ներկայացնել լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ մինչև ժամը 14:00-ն, այսինքն՝ մինչև մայիսի 26-ը։ 

Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից ներկայացվելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր։

Ուշադրություն
Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավոր դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակում ընդգրկելու գործընթացը որևէ կապ չունի հաշվառման հետ և այս գործընթացում հաշվառումը մնում է անփոփոխ։

Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ըստ գտնվելու վայրի (նախընտրած վայրի մատչելի) ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումի ձևը և կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia-ը (ԿԸՀ 27.03.2025թ. թիվ 11-Ն որոշում):