keyboard_arrow_left
Լրատու
ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումներն ու շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն մինչև 20.00-ն
27 սեպտեմբեր 2026 • 07:45
Ընտրական իրավունք ունեցող հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում հիշեցնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, աշխատում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ ստորաբաժանումները՝
📍 Վաղարշապատի ստորաբաժանում
📍 Թումանյանի ստորաբաժանում
📍 Վանաձոր 3 ստորաբաժանում
📍 Եղվարդի ստորաբաժանում
Միաժամանակ, շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում՝
📌 Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
📌 Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
📌 Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
🕗 Բոլոր նշված սպասարկման կետերում ծառայությունները մատուցվում են ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։