ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
ՊաշտոնականՏեսանյութեր

Քաղաքացիության նոր օրենսդրական նախագիծը՝ ինստիտուտի վերաժևորման հիմքում․ ՆԳ նախարարի տեղակալի հարցազրույցը «Ֆակտոր» լրատվականին

12 հոկտեմբեր 2026 • 16:00


Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Factor TV-ի եթերում մանրամասնել է քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման գործընթացների օրենսդրական փոփոխությունների նախագիծը՝ ընդգծելով, որ սա քաղաքացիության ինստիտուտի վերարժևորում է և ոչ խստացում կամ բարդացում։

Հարցազրույցի ընթացքում Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև հետևյալ կետերին՝ 

✔️ ՀՀ քաղաքացու ամուսնու, ծնողի կամ զավակի համար նախատեսվում է 3 տարվա օրինական բնակություն, որից առնվազն 549 օրը՝ փաստացի Հայաստանում գտնվելու պայմանով։ Ազգությամբ հայերի համար նախատեսվում է 2 տարվա օրինական բնակություն, որից առնվազն 366 օրը՝ փաստացի Հայաստանում գտնվելու պայմանով։ Ընդհանուր կարգով կպահանջվի 5 տարվա օրինական բնակություն, որից առնվազն 915 օրը՝ փաստացի Հայաստանում գտնվելու պայմանով։

✔️  Առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելուց հետո 5 տարի սահմանափակել դրա վերականգնման հնարավորությունը՝ ընդգծելու ինսիտուտի կարևորությունն ու որոշման երկարաժամկետ հետևանքները։

✔️  Նախատեսվում է մշակել բազմագործոն գնահատման մեխանիզմ ազգությամբ հայերի համար՝ ուսումնասիրելով անձի ծագման, ընտանեկան կապերի, կրոնական ժառանգության և այլ փաստական հանգամանքների ամբողջությունը։

✔️  Հայաստանում ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու մեխանիզմ չի նախատեսվում։ 

✔️  Նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը նպատակ ունեն բարձրացնել փաստաթղթերի պաշտպանվածությունը, ամրությունն ու հուսալիությունը՝ միաժամանակ ապահովելով ժամանակակից սահմանային վերահսկողության համակարգերի հետ համատեղելիությունը։

✔️  Նոր համակարգով նախատեսվում է նախագրանցման հնարավորություն, կենսաչափական տվյալների հավաքագրում սպասարկման գրասենյակներում և պատրաստի փաստաթղթի տրամադրում սահմանված 14-օրյա ժամկետում։

✔️  Առաջարկվում է քաղաքացիություն ստանալու պետական տուրքը 50 հազար դրամից բարձրացնել մինչև 250 հազար դրամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու պետական տուրքը՝ 150 հազարից մինչև 1.5 միլիոն դրամ։