ՏեսանյութերՊաշտոնական

Հատուկ դիզայն և ուժեղ պաշտպանություն. նոր կենսաչափական նույնականացման նոր քարտը հասանելի կլինի 2026 թվականի աշնանից․ Լուրեր

08 հուլիսի 2026 • 08:20

Նոր կենսաչափական նույնականացման քարտը քաղաքացիների համար հասանելի կլինի 2026 թվականի աշնանից։

✅Նոր նույնականացման քարտը բարձր որակի և պաշտպանվածությամբ փաստաթուղթ է։ Այն կտրվի 5 տարի ժամկետով, սակայն զուգահեռ գործող քարտերը կշարունակեն վավեր լինել առաջիկա տասը տարում:

✅Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ 

✅Նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով։ 

✅Կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։