Հաճախ տրվող հարցեր․ mcs-citizenship.am
16 հունվարի 2026 • 05:37
2026 թվականի հունվարի 1-ից ամբողջ ծավալով գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։
Գործարկումից ի վեր մեր հաղորդակցության տարբեր խողովակներով ստանում ենք բազմաթիվ հարցեր և զանգեր։
Ստորև շարունակում ենք ներկայացնել առավել հաճախ հնչող հարցերը և դրանց պատասխանները։
Ինչպե՞ս մուտք գործել համակարգ, հնարավոր չէ։
ՀՀ քաղաքացիները համակարգ մուտք են գործում բացառապես խիստ նույնականացման միջոցով։
Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականների կողմից համապատասխան հայտի ներկայացման համար անհրաժեշտ է նախ ԳՐԱՆՑՎԵԼ համակարգում, որից հետո ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ համակարգ և լրացնել նախընտրած հայտը։
Ինչպե՞ս կարող եմ հետևել հայտի ընթացքին։
mcs-citizenship.am հարթակի միջոցով հայտի ներկայացման դեպքում ընթացքի մասին տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ անցնելով «Դիմումներ» բաժին, այնուհետև ձեր կողմից ուղարկված հայտի մասում սեղմել «Տեսնել ավելին» կոճակը և ընտրել «Դիմումի պատմություն» բաժինը։