Լրատու

Հաճախ տրվող հարցեր․ mcs-citizenship.am

19 հունվարի 2026 • 13:00

2026 թվականի հունվարի 1-ից ամբողջ ծավալով գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ 
Գործարկումից ի վեր մեր հաղորդակցության տարբեր խողովակներով ստանում ենք բազմաթիվ հարցեր և զանգեր։
Ստորև շարունակում ենք ներկայացնել առավել հաճախ հնչող հարցերը և դրանց պատասխանները։ 
Համակարգում չեմ կարողանում կցել ներքին անձնագիրս։

ՀՀ քաղաքացիության շնորհման հայտ ներկայացնելիս անհրաժեշտ է կցել օտարերկյա պետության կողմից տրամադրած վավեր ճամփորդական անձնագրով։

Ներկայացրել եմ հայտը։ Ցույց է տալիս, որ նախնական վարույթում է․ չեմ կարողանում այցելության օր և ժամ ամրագրել։ 

mcs-citizenship.am կայքով քաղաքացիության շնորհման հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է սպասել ձեր հայտի հաստատման վերաբերյալ ծանուցմանը, որից հետո միայն հնարավոր կլինի mcs-citizenship.am կայքի միջոցով ամրագրել այցելության օր և ժամ։