Լրատու

Հաճախ տրվող հարցեր․ mcs-citizenship.am

21 հունվարի 2026 • 05:11
 
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը բազմաթիվ հարցումներ է ստանում Քաղաքացիության գործերի Էլեկտրոնային կառավարման համակարգի՝ https://mcs-citizenship.am/am/ հարթակի գործառույթների վերաբերյալ։
Մի քանի ընդհանրական կետեր ենք մատնանշում՝ արձագանքելով հաճախ տրվող հարցերին.
  • նախքան դիմում-հայտը մուտքագրելը՝ աչքի անցկացրեք հարթակի ուղեցույցները,
  • նախապատրաստեք պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ ստուգելով թարգմանությունների, դրանց նոտարական վավերացման, ապոստիլի անհրաժեշտությունն ու այլ պահանջները,
  • դիմումատուի պատշաճ նախապատրաստվածության դեպքում ամբողջ գործընթացը կտևի 10-15 րոպե,
  • համոզվեք, որ ֆայլերը, որոնք պետք է վերբեռնեք հարթակ, պահանջվող ձևաչափի և ծավալի են,
  • վճարումը նախապես բանկում կամ վճարային տերմինալների միջոցով մի՛ կատարեք․ հարթակը կուղղորդի՝ որ քայլում է անհրաժեշտ վճարել պետական տուրքը։
Պայմանավորված ստացվող զանգերի աճով՝ ՄՔԾ Զանգերի կենտրոնում վերջին օրերին արձանագրվում է զանգերի 10-15 տոկոսի բաց թողում, որոնց պարագայում մեր մասնագետները ողջամիտ ժամկետում հետադարձ կապ են հաստատում։
 
Հունվարի 17-ին հետադարձ կապ է հաստատվել այն անձանց հետ, ովքեր հունվարի 14-16-ի ընթացքում զանգահարել, սակայն կապ չեն հաստատել Զանգերի կենտրոնի աշխատակցի հետ։
 
Հիշեցնենք, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ձեր հարցերը կարող եք ուղղել հետևյալ տարբերակներով՝
  • mcs@gov.am էլ փոստի միջոցով,
  • e-request.am հարթակի միջոցով,
  • Ֆեյսբուքյան էջի միջոցով,
  • 84-22 հեռախոսահամարին զանգահարելով։