Միջազգային համագործակցությունՊաշտոնական

ՆԳՆ ներկայացուցիչները Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ հանդիպմանը

03 հուլիսի 2026 • 12:54

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը հուլիսի 1-ին Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ հանդիպմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել դաշինքի 2026-2028 թթ․-ի աշխատանքային ծրագրի նախագծին, փաստաթղթում նկարագրված առաջնահերթություններին, ինչպես նաև օդային ճանապարհով անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերին։

Մասնակից պետությունների պատվիրակները ներկայացրել են միգրանտների ապօրինի տեղափոխման կանխարգելման, դրա դեմ պայքարի և անկանոն միգրացիայի ոլորտում իրենց երկրներում իրականացվող աշխատանքները, հանդես եկել գործողությունների ծրագրի տեքստի վերաբերյալ խմբագրական առաջարկներով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրը նորից շրջանառել 2025 թվականի դեկտեմբերին՝ դաշինքի միացյալ հայտարարությունը ստորագրած 61 պետությունների շրջանում։