keyboard_arrow_left
ՏեսանյութերՊաշտոնական
ՀՀ քաղաքացիություն ստանալու նոր կարգավորում․ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
07 հոկտեմբեր 2026 • 10:48
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնց արդյունքում․
- ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով օտարերկրացիների համար նախատեսվում է ՀՀ-ում օրինական բնակության և փաստացի գտնվելու նոր ժամկետ՝ վերջին 5 օրացուցային տարվա ընթացքում առնվազն 915 օր։
- Առանձին խմբերի համար նախատեսվում են այլ ժամկետներ․ օրինակ՝ ՀՀ քաղաքացու հետ օրինական ամուսնության մեջ գտնվող, ՀՀ քաղաքացի զավակ կամ ծնող ունեցող անձանց, ինչպես նաև որոշ այլ խմբերի համար՝ վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 549 օր․ ՀՀ-ում գտնվելու պահանջ։
- Ազգությամբ հայ անձանց համար նախատեսվում է վերջին 2 օրացուցային տարվա ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջ, որպես ՀՀ-ում գտնվելու և օրինական բնակության պայման։
- Փոփոխություններ են նախատեսվում նաև ՀՀ քաղաքացիության վերականգնման և դադարեցման գործընթացներում` մասնավորպես նոր առաջարկվող նախագծով ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը կարող է դիմել քաղաքացիության վերականգման համար ոչ շուտ, քան քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո:
Առաջարկվող փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2028 թվականի հունվարի 1-ից։