Պարզաբանում․ հոդվածում նշված ընկերությունը որևէ մասնակցություն չունի ՀՀ կառավարության կողմից հայտարարված մրցույթի հաղթող ճանաչված կոնսորցիումի կազմում
26 հունիսի 2026 • 13:37
Հուլիսի 26-ին լրատվական կայքերից մեկում հրապարակված ««Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» վերնագրով հոդվածը ապատեղեկատվական և մոլորեցնող բնույթ է կրում։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական համակարգի ներդրման նպատակով 2025 թ-ի ապրիլի 25-ին պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր է կնքել «ՀայՓաս» փակ բաժնետիրական ընկերության հետ, որի հիմնադիրն է «IN Smart Identity France SAS & A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։
«Advent International» ընկերությունը չի հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված կոնսորցիումի անդամ։ Ինչն էլ նշանակում է, որ տվյալ ընկերությունը «ՀայՓաս» ՓԲԸ-ի հետ առնչություն չունի, հետևաբար նաև չի կարող որևէ ներգրավվածություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի կատարման գործընթացում։