Իրազեկում
Տեղեկանք ստանալու կարգ՝ պատգամավորի թեկնածուների համար
17 մարտի 2026 • 13:52
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին պատգամավորի թեկնածուների համար տրամադրվում է տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ։
Տեղեկանք ստանալու համար դիմումը կարող եք ներկայացնել՝
✔️անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ,
✔️առցանց՝ e-request.am հարթակի միջոցով,
✔️էլեկտրոնային փոստով՝ mcs@gov.am
հասցեին։
Առցանց ներկայացվող դիմումները պետք է ստորագրված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ (eID կամ mID)։