keyboard_arrow_left
ԻրազեկումՀայտարարություն
ԻՐԱԶԵԿՈՒՄ․ հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն
22 հոկտեմբեր 2026 • 06:10
Հարգելի՛ քաղաքացիներ,
նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիների փաստաթղթավորման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի համար հերթագրված կամ հերթագրումը չեղարկված քաղաքացիների իրավունքների իրացումն ապահովելու նպատակով՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն՝ քաղաքացիներին մատուցելով նույնականացման քարտի և անձնագրի տրամադրման ծառայություններ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում, նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման ծառայություններ չեն մատուցվում։