ԼրատուՀայտարարություն

Ամբողջ ռեսուրսով գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը

08 հունվարի 2026 • 09:25

Ամբողջ ռեսուրսով գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը՝ mcs-citizenship.am-ը։ Յուրաքանչյուր ծառայության համար կայքում տեղադրված են համապատասխան ուղեցույցներ։

Հարթակում հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից՝

ՀՀ քաղաքացիության շնորհման հայտ

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հայտ

Անգործունակ անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հայտ

Առաջարկում ենք ուղեցույցների միջոցով ծանոթանալ դրանց նախքան հայտ ներկայացնելը։