Լրատու

Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ծառատունկ՝ ապաստան հայցողների նոր կացարանում

24 հունիսի 2026 • 11:00
Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հունիսի 22-ին ապաստան հայցողների նորակառույց կացարանի տարածքում կազմակերպվել էր ծառատունկ։
 
Այս տարի ծառատունկը կրում էր խորհրդանշական բնույթ՝ ընդգծելով անվտանգ, հարմարավետ և բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը կենտրոնի ապագա բնակիչների համար։
 
Ծառատունկը կազմակերպել էր Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպությունը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համագործակցությամբ։
 
Մասնակցում էին նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, գործընկեր կազմակերպությունների, կացարանի ներկայացուցիչներ, շահառու ընտանիքներ։
 
Կացարանի գործարկման նախապատրաստական աշխատանքները ներկայումս ավարտական փուլում են։
 
Միջոցառումը նոր կացարանի տարածքի բարեկարգման առաջին քայլերից մեկն էր՝ ուղղված ապագա բնակիչների արժանապատիվ և բարենպաստ կենսապայմանների ապահովմանը։
 
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՄԱԿ ՓԳՀ-ն, ինչպես նաև պետական և համայնքային գործընկերները շարունակում են համատեղ ջանքերը՝ աջակցելու տեղահանված անձանց անվտանգությանը, բարեկեցությանը և ինտեգրմանը՝ նպաստելով նրանց համար արժանապատվությամբ, հույսով և խաղաղությամբ լի ապագայի կառուցմանը։