ՊաշտոնականՈւղերձ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակելու է իր հանձնառությունը՝ սահմանելով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող․ Նելլի Դավթյան

դեկտեմբերի 31, 2025

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սրտանց շնորհավորում եմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ աշխատակազմին, նրանց ընտանիքներին և գործընկերներին՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար անցնող տարին նշանավորվեց համակարգային և բովանդակային բարեփոխումներով՝ նպատակ ունենալով հանրության համար ապահովել մատչելի, հասանելի և առավել անվտանգ ծառայություններ։

2025 թվականն արդյունավետ էր նաև ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական նոր համակարգի ներդրման և մատուցվող ծառայությունների թվայնացման համատեքստում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիակենտրոն սկզբունքներին, գալիք տարում ևս շարունակելու է իր գործունեությունը ՆԳ նախարարության որդեգրած արդիականացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ սահմանելով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող, թվային ծառայությունների անվտանգության նոր որակ։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներին՝ արդյունավետ և արժանապատիվ ծառայություն։

Նելլի ԴԱՎԹՅԱՆ
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ