Կենսաչափական անձնագրի պաշտպանություն․ ինչու՞ է ավելի դժվար կեղծելը
20 նոյեմբեր 2026 • 13:30
Հարգելի՛ քաղաքացիներ,
շարունակում ենք մեր իրազեկման շարքը՝ ներկայացնելով կենսաչափական տվյալներին և նոր կենսաչափական անձնագրերին վերաբերող հետաքրքիր տեղեկություններ։
Այսպիսով, ինչու՞ է կենսաչափական անձնագիրը կեղծելը շատ ավելի դժվար։
Կենսաչափական անձնագրի էլեկտրոնային չիպում պահպանվող տվյալները պաշտպանված են թվային ստորագրությամբ, որը կարելի է համեմատել փաստաթղթի վրա դրված կնիքի հետ, սակայն ունի ավելի բարդ տեխնիկական պաշտպանություն։
Եթե որևէ մեկը փորձի փոփոխել չիպում պահպանվող տվյալները, օրինակ՝ անունը կամ դեմքի թվային պատկերը, թվային ստորագրության ստուգումը կբացահայտի տվյալների անհամապատասխանությունը։
Թվային ստորագրությունը հնարավորություն է տալիս ստուգել, որ չիպում պահպանվող տվյալները չեն փոփոխվել և համապատասխանում են սկզբնական վիճակին։
Հենց այս և անվտանգության այլ մեխանիզմների շնորհիվ կենսաչափական անձնագրերն ավելի պաշտպանված են կեղծման փորձերից։
Հետևե՛ք մեր հրապարակումներին և բացահայտե՛ք կենսաչափական համակարգի մասին ավելին։