Իրազեկում

Ինչո՞վ է բիոմետրիկ լուսանկարը տարբերվում սովորականից

26 նոյեմբեր 2026 • 06:49

Հարգելի՛ քաղաքացիներ,
շարունակում ենք մեր իրազեկման շարքը՝ ներկայացնելով կենսաչափական տվյալներին և նոր կենսաչափական անձնագրերին վերաբերող հետաքրքիր տեղեկություններ։

Ներկայացնենք, թե ինչով է բիոմետրիկ լուսանկարը տարբերվում սովորական լուսանկարից։

Սովորական լուսանկարը նախատեսված է մեր աչքի համար, իսկ բիոմետրիկ լուսանկարը՝ համակարգի կողմից դեմքի ճշգրիտ նույնականացման։

Այդ պատճառով բիոմետրիկ լուսանկարին ներկայացվում են որոշակի պահանջներ․

  • Դեմքը պետք է լինի ուղիղ, իսկ հայացքը՝ դեպի տեսախցիկը։
  • Դեմքի արտահայտությունը պետք է լինի չեզոք, աչքերը՝ բաց, բերանը՝ փակ։
  • Ֆոնը պետք է լինի միագույն և բաց։

Լուսավորությունը պետք է լինի հավասարաչափ՝ առանց դեմքի ստվերների և ակնոցի ապակիների վրա փայլի։

Դեմքը պետք է զբաղեցնի լուսանկարի համապատասխան հատվածը։

Այս պահանջների պահպանումը կարևոր է, քանի որ ապահովում է լուսանկարում դեմքի հստակ պատկերումը և նպաստում կենսաչափական համակարգի միջոցով անձի ճշգրիտ նույնականացմանը։

Հետևե՛ք մեր հրապարակումներին կենսաչափական համակարգի մասին ավելին իմանալու համար։