Իրազեկում
Ռեադմիսիոն վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում
25 օգոստոսի 2026 • 08:26
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 462 անձի վերաբերյալ։
Հայցերի հիմնական մասը ներկայացվել է Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից՝ համապատասխանաբար 166 և 73 հայց։
Քաղաքացիությունը հաստատվել է 402 անձի դեպքում, իսկ չի հաստատվել՝ 23 անձի դեպքում։
Քաղաքացիությունը հաստատված և չհաստատված անձանց թվի հիման վրա՝ ռեադմիսիոն հայցերի դրական պատասխանների ընդհանուր ցուցանիշը կազմել է 94.6%։