keyboard_arrow_left
Լրատու
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
14 հոկտեմբեր 2026 • 09:20
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 15-ին ծառայություններ կմատուցվեն․
ժամը 10։30-16:00,
ժամը 11։30-16:00,
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 15-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում հոկտեմբերի 8-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։