Թափուր հաստիքներ՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում
փետրվարի 11, 2026
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առկա են թափուր հաստիքներ՝ մասնագետ, ավագ և գլխավոր մասնագետներ, բաժնի և վարչության պետ։
Թափուր հաստիքների բաշխվածությունը աշխարհագրորեն լայն ընտրություն է ենթադրում՝ ինչպես մայրաքաղաքում՝ Ծառայության վարչական գրասենյակում, այնպես մայրաքաղաքում և մարզերում՝ Ծառայության տարածքային բաժիններում։
Մրցույթներին կարող են մասնակցել բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցող անձինք։ Դիմելու ընթացակարգը պահանջում է աշխատանքային փորձ՝ կախված պաշտոնից։
Թափուր հաստիքներին դիմելու կարգը մանրամասն նկարագրված է cso.gov.am կայքի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժնում և mia.gov.am կայքի «Անձնակազմի կառավարում» բաժնի «Մրցույթներ» ենթաբաժնում։