Լրատու

Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև 19:00. տեղեկատվություն ԱԺ ընտրությունների վերաբերյալ

18 մայիսի 2026 • 18:34

Հարգելի քաղաքացիներ,

Երևան քաղաքի ներսում՝ ըստ գտնվելու վայրի, ընտրական տեղամասի փոփոխություն չի կատարվում, քանի որ Երևանը համարվում է մեկ համայնք և վարչատարածքային առումով առանձին բնակավայրեր չունի։

Բացառություն են կազմում միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետները, ովքեր պետք է ներկայացնեն համապատասխան վկայական կամ ԿԸՀ-ի կողմից տրված տեղեկանք։                       Տեղեկացնում ենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակում են ըստ գտնվելու վայրի դիմումների ընդունումը, որոնք վաղվանից կիրականացվեն մինչև ժամը 19։00-ն։

Միաժամանակ հայտնում ենք, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։

Խնդրում ենք դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում։