Լրատու
Հաճախ տրվող հարցեր 2026 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ
14 մայիսի 2026 • 13:55
Չունեմ էլեկտրոնային ստորագրություն, ինչպե՞ս ներկայացնել թղթային դիմում։
Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է անձամբ կամ նոտարական լիազորագրով մոտենալ ՄՔԾ տարածքային ստորաբաժանում։
Դիմումը ինչպե՞ս կարող եմ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել։
Դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է դիմումն ուղարկել https://e-request.am համակարգի միջոցով։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է ունենալ ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։