Լրատու
Հաճախ տրվող հարցեր 2026 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ
18 մայիսի 2026 • 06:40
Արդյո՞ք կփոխվի հաշվառմանս հասցեն, եթե դիմում ներկայացնեմ ընտրություններին նախընտրած վայրում հաշվառվելու համար։
Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի փոխում Ձեր հաշվառումը։ Այդ փոփոխությունն ուժի մեջ է միայն ընտրության օրը՝ հունիսի 7-ին։
ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու՞ են։
ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են՝ սպասարկելու բացառապես 2026 թվականի ԱԺ ընտրությունների քվեարկությանն առնչվող գործարքները։