Լրատու

Ամփոփվել է «Ճամպրուկ 2024» լրագրողական մրցանակաբաշխությունը

20 դեկտեմբերի 2024 • 07:24
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր լրագրողներին, ովքեր ցուցաբերել են հետաքրքրություն միգրացիոն գործընթացների լուսաբանման հարցում և ապահովել որակյալ բովանդակություն։
Շնորհավորում ենք հաղթող լրագրողներին․
 
Գլխավոր մրցանակին է արժանացել Արշալույս Բարսեղյանը՝ «Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում» նյութով։ https://evnreport.com/.../armenia-as-a-refuge-whos.../
 
Երկրորդ տեղում է Արաքս Մամուլյանի «Փախստականի կարգավիճակը Եվրոպայում ապաստանի հի՞մք է․ ինչ միֆեր են տարածված արցախցիների շրջանում» նյութը։ https://factor.am/839352.html
 
Երրորդ մրցանակի է արժանացել երկու նյութ՝ լրագրողներ Արմեն Ղազարյանի, Լենա Սահակյանի և Սեդա Գրիգորյանի «Արցախ, սեպտեմբերի 19. ընդհատված մանկություն» և Թագուհի Մելքոնյանի «Հնդիկ միգրանտների արյունը Հայաստանում մարդկանց կյանքեր է փրկում. միգրացիայի թաքնված և տեսանելի կողմերը՝ փաստերով» նյութերը։ https://hetq.am/hy/article/169572 և https://news.am/arm/news/846573.html
 
Գնահատման արդյունքում ևս 6 նյութ արժանացել է խրախուսական մրցանակների ՄԱԿ ՓՀԳ գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմկերպության, «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության և ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝
 
Գոհար Աբրահամյան՝ «Բարի եկաք․ հայրենադարձության հայկական փորձը» https://evnreport.com/.../welcome-to-armenias-experience.../
 
Ռիմա Գրիգորյան՝ «Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ» և «Քնում եմ Հադրութն է, արթնանում՝ Վանաձորը» https://hetq.am/hy/article/167902 և https://hetq.am/hy/article/164686
 
Հայկ Մագոյան՝ «Դառնա՞լ, թե՞ չդառնալ ՀՀ քաղաքացի. ինչու են երկմտում արցախահայերը» և «Հայաստանը վիզաների ազատականացման «քարքարոտ» ճանապարհին»
 
Սյուզաննա Օհանյան, Անի Բալայան - «Ճամպրուկի վրա» https://mediafactory.am/our-products/on-the-suitcase
 
Սոնա Հովսեփյան՝ «‘No more warm words’ Why ruble devaluation and xenophobic policies are making Russia less attractive for Armenian migrant workers» https://novayagazeta.eu/.../2024/11/18/no-more-warm-words-en
 
Նարե Ներսեսյան «Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել. արցախցի Նարինե Մաթևոսյանը Շղարշիկ գյուղում ֆերմա է հիմնել», «Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից», «Մեկ տարի առանց Արցախի. 2023 թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն» https://armeniatoday.news/hy/exclusive/815837/, https://armeniatoday.news/hy/republicofartsakh/745960/, https://armeniatoday.news/hy/republicofartsakh/792503/