Միջազգային համագործակցությունՊաշտոնական

Արմեն Ղազարյանը հանդիպումներ է ունեցել Շվեդիայի միգրացիոն գործակալության և NIRAS կազմակերպության ներկայացուցիչների հետ

27 սեպտեմբերի 2024 • 12:58

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Շվեդիայի միգրացիոն գործակալության և NIRAS միջազգային կազմկերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչությունների ղեկավարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների գործընկերներ։ 

Հանդիպումների նպատակն է քննարկել Հայաստանում միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առաջացող կարիքները՝ հաշվի առնելով, որ առաջիկայում մեկնարկելու է Շվեդիայի հետ միգրացիոն ոլորտում համագործակցության երկարաժամկետ ծրագիր։ Շվեդիայի նախաձեռնած Միջազգային երկարաժամկետ վերապատրաստման ծրագիրն ունենալու է տարածաշրջանային բնույթ, որին մասնակցում են նաև Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ 

Հանդիպման ընթացքում Ծառայության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են Հայաստանի միգրացիոն ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, դրանց իրագործման ընթացքը։ Կատարվել է ոլոտային կարիքների գնահատում։ 

Քննարկվել են նաև միգրացիայի ոլորտային ուղղություններին վերաբերող խնդիրներ, որոնք առնչվել են նաև քաղաքականության մշակմանը։ Շվեդիայի գործըներները ներկայացրել են միգրացիոն գործակալության պատմությունը, գործող իրավական կարգավորումները՝ նշելով, որ նրանք ևս գտնվում են բարեփոխումների ոլորտում։