Լրատու

Բջջային ID SIM քարտ (mID) ստանալու հնարավորության օտարերկրացիներին

22 հուլիսի 2025 • 13:23

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։

ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝

  • ժամանակավոր կացության քարտ,
  • մշտական կացության քարտ,
  • հատուկ անձնագիր,
  • բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։ 

Անհրաժեշտ քայլեր

  • անձնագրով, կացության կարգավիճակի քարտով կա՛մ հատուկ անձնագրով, կա՛մ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքով մեկ անգամ անհրաժեշտ է մոտենալ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար։  

Այն օտարերկրացիները, որոնք 2024թ. օգոստոսի 23-ից հետո workpermit.am հարթակի միջոցով անձամբ ստացել են կացության քարտ կա՛մ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի քարտ և ստացել են էլեկտրոնային նամակ (բջջային ID SIM քարտ (mID) ստանալու հնարավորության վերաբերյալ), հնարավորություն ունեն Ծառայություն չայցելելու։

Նշված գործընթացն իրականացվելուց հետո օտարերկրացի օգտատերը կարող է մոտենալ նախընտրելի Բջջային կապի օպերատորի գրասենյակ և ձեռք բերել 
բջջային ID SIM քարտ (mID)՝ պարտադիր ներկայացնելով ստորև նշված փաստաթղթերը՝

  • վավեր կացության փաստաթուղթ,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայության համարանիշ։ 

Բջջային ID SIM քարտ (mID) ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։

Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։

Էլեկտրոնային թվային ստորագրության ծառայությունից օգտվելու համար պետք է կատարել տարեկան 3000 ՀՀ դրամ վճարում, որի պայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով  Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ հետևյալ հղմամբ։