ԻրազեկումԼրատու

Դիմումատուի իրավական կարգավիճակը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում

15 հունվարի 2026 • 13:00

Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնելիս անհրաժեշտ է նախ ընտրել դիմումատուի համապատասխան կատեգորիան։

Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է չունենալ որևէ պետության քաղաքացիություն։ Սա Հայաստանում գոյություն ունեցող հատուկ իրավական կարգավիճակ է, որը պետք է ընտրվի միայն այն դիմումատուների կողմից, ովքեր չունեն որևէ պետության քաղաքացիություն։ 

Եթե դուք դիմում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար և ունեք որևէ այլ երկրի քաղաքացիություն, ապա հայտ ներկայացնելիս պարտադիր է ընտրել «օտարերկրացի» կատեգորիան։