Իրազեկում․ Արմավիրի մարզի Վաղարշապատում կայանալիք ընտրությունների դիմումները կարելի է ներկայացնել առցանց
29 սեպտեմբերի 2025 • 08:00
Հարգելի քաղաքացիներ, Վաղարշապատ համայնքում առաջիկա ընտրությունների կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունը սեփական լիազորություններից բխող գործառույթների շրջանակներում իրականացնում է անհրաժեշտ բոլոր գործառույթները, մասնավորապես՝
կազմվում և ճշգրտվում են ընտրողների ցուցակները,
ձևավորվում են ընտրական տեղամասերը,
հրապարակվում է ընտրողների ընդհանուր թիվը։
Ընտրողների ցուցակում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր ունեն վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ, որոնց վավերականության ժամկետի ավարտից չի անցել ավելի քան 6 ամիս (ինչը չի սահմանափակում անձի իրավունքը)։ Ընդ որում՝ յուրաքանչյուր ընտրող ընդգրկվում է միայն մեկ ցուցակում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե ընտրության օրը գտնվելու եք այլ վայրում կամ ունեք տեղաշարժման դժվարություն, կարող եք ընտրություններից ավելի քան 12 օր առաջ դիմում ներկայացնել՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում ընդգրկվելու համար։ Դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային կամ էլեկտրոնային եղանակով։
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ
էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում անհրաժեշտ է բացառապես էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված դիմում։
Հաշմանդամության հիմքով դիմումների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխան փաստաթուղթ (հաշմանդամության մասին տեղեկանք)։
Նույն իրավունքից կարող են օգտվել նաև տեղամասային հանձնաժողովների անդամներն ու տեխնիկական մասնագետները։
Լիազոր մարմինը դիմումները մշակում է 3 օրվա ընթացքում և ծանուցում է դիմողին։ Վերջնական ցուցակների հրապարակումից հետո փոփոխություններ այլևս չեն կատարվում։
Ընտրացուցակները հասանելի կլինեն ՆԳՆ և ԿԸՀ կայքերում։ Դիմումի ձևերը կարող եք ներբեռնել։
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) կամ (mcs@gov.am) էլեկտրոնային հասցեին։