Լրատու

Իրազեկում. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կենդանի հերթով ծառայություններ չեն մատուցվի՝ բացառությամբ ընտրություններին առնչվող գործարքների

21 մայիսի 2026 • 18:00

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ մինչև ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 26-ը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կենդանի հերթով ծառայություններ չեն մատուցվի։

🌐 Օնլայն հերթագրումով սպասարկումը շարունակվում է բնականոն հունով։

Հերթերի կառավարման այս կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրություններին առնչվող գործարքների պահանջարկի աճի բերումով կենդանի հերթերի կուտակումը ավելացել է, մարդիկ առավել երկար են ստիպված լինում սպասել, հետևաբար խնդրում ենք առաջիկա օրերին նախապես առցանց այց ամրագրել։

📌Հիշեցնում ենք, որ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն։
 
🗓️Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։

Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման և համագործակցության համար։