Լրատու

Կամավորության հնարավորություն ՄՔԾ-ում

25 հուլիսի 2025 • 13:56

Հարգելի ուսանողներ, 
եթե փնտրում եք պետական կառավարման համակարգում աշխատանքային փորձառություն կուտակելու և զարգանալու հնարավորություններ, ապա հրավիրում ենք կամավորական աշխատանքի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։  

ՀՀ ՆԳՆ ՄՔԾ-ն բարեփոխումների կարևոր փուլում հրավիրում է նպատակասլաց և նախաձեռնող ուսանողներին՝ միանալու հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կամավորական աշխատանքներին։

Կամավորության հնարավորություն կա Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝

  • ՄՔԾ Երևանի ստորաբաժանումներում,
  • ՀՀ բոլոր մարզերում՝ Ձեր բնակության վայրին առավել մոտ տարածքային ստորաբաժանումներում։

Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) mcs@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Կամավոր» բառը։

Ի՞նչ կտա այս փորձառություն Ձեզ

  • գործնական և գիտելիքահեն փորձ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում,
  • շփում փորձառու մասնագետների հետ,
  •  մասնակցություն որոշումների կայացման  գործընթացներին,
  • նոր կապեր, որ կարող են դառնալ Ձեր կարիերայի ամուր հիմքը,
  • տեղեկանք՝կամավորական աշխատանքի վերաբերյալ,
  • մեր ծառայություններին նորարար գաղափարներ և թարմ շունչ հաղորդելու հնարավորություն։ 

Ուշադրություն
Քաղաքացիական ծառայության համակարգում իրենց կարիերան սկսել ցանկացող կամավորները աջակցություն կստանան ընթացակարգերին ծանոթանալու, քննություններին պատրաստվելու հարցերում։