Լրատու

Հաճախ տրվող հարցեր․ mcs-citizenship.am

13 հունվարի 2026 • 13:52

2026 թվականի հունվարի 1-ից ամբողջ ծավալով գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը

Գործարկումից ի վեր մեր հաղորդակցության տարբեր խողովակներով ստանում ենք բազմաթիվ հարցեր և զանգեր։
 
Ստորև ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերը և դրանց պատասխանները։ 

Ի՞նչ ընթացակարգով գրանցվել Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում՝ mcs-citizenship.am-ում, եթե Ղարաբաղից տեղահանված անձ եմ։ 

Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման հայտի լրացման համար համակարգում գրանցվելիս գրանցման ընթացակարգ պետք է ընտրեն «Փախստական» դաշտը։

Անձնագիր կցելու դաշտում անձնագրի ինչպիսի՞ ֆայլ ներբեռնել։ 

Անհրաժեշտ է կցել անձնագրի բարձր որակով սկանավորված տարբերակը, սկանավորված տարբերակում հստակ և խոշոր մասշտաբով պետք է երևան անձնագրի նկար պարունակող էջը և նկարի ներքևի հատվածում գտնվող մեքենայով ընթերցվող հատվածում։

Ղարաբաղից տեղահանված անձանց դեպքում որքա՞ն է կազմում ՀՀ քաղաքացիության շնորհման համար նախատեսված պետական տուրքը։ 

2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ղարաբաղից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատված են պետական տուրքի վճարից։

Կարո՞ղ ենք մոտենալ ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանում և աշխատակցի օգնությամբ լրացնել հայտը։ 

ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներն ընդունվում են բացառապես առցանց տարբերակով։

Աջակցություն ստանալու համար կարող եք՝ 
զանգահարել ՆԳՆ ՄՔԾ զանգերի կենտրոն (84-22), 
գրել Ծառայության ֆեյսբուքյան էջին։