Հայտարարություն
Հայտարարություն․ արտերկրում գտնվողների համար նոր հեռախոսահամար
14 մայիսի 2025 • 11:56
Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվողների համար ներդրվել է (+374) 10 300 159 հեռախոսահամարը։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում իրականացվող գործընթացների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ՀՀ-ից դուրս գտնվելու դեպքում կարող եք զանգահարել (+374) 10 300 159 հեռախոսահամարով։
ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00 ժամերին։
Հիշեցնենք, որ ՀՀ ներսում գործում է 84-22 կարճ հեռախոսահամարը։