Լրատու

Հանդիպում Վաղարշապատում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ

10 ապրիլի 2024 • 07:07
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանը մասնակցել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում ապրիլի 8-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հայկ Ցիրունյանի, Ալխաս Ղազարյանի, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցների հետ միասին։
Քաղաքացիների կողմից բարձրացված մտահոգությունների շարքում էր ՀՀ քաղաքացիություն ստանալը և դրանից բխող իրավական հետևանքները, սոցիալական աջակցությունների հետ կապված խնդիրներ, բժշկական ապահովության հետ կապված հարցեր, ինչպես նաև զինթոշակների ստաժի հետ առնչվող հարցեր։ Առաջարկներ են հնչել կառավարությանը աջակցության ծրագրեր ստեղծել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվել ցանկացողների համար։