Լրատու

Հանրային ծառայությունների մատուցում շրջիկ ձևաչափով

01 հոկտեմբերի 2024 • 14:10

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։

Հոկտեմբերի 2-ից 4-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Լոռու մարզում:

Մասնավորապես՝

  • Լոռի Բերդ համայնքում՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-17.00,
  • Ստեփանավան համայնքում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 09.00-17.00,
  • Գյուլագարակ համայնքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 09.00-11.00,
  • Կուրթանում՝ ժամը 12.00-14.00,
  • Վարդաբլուրում՝ ժամը 15.00-17.00։