Միջազգային համագործակցությունՊաշտոնական
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը Տալլինում մասնակցել է ԵՄ միգրացիոն հանդիպմանը
04 հոկտեմբերի 2024 • 04:30
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնների գործունեության հետ կապված մի շարք հարցեր։ ԵՄ երկրներից ժամանած կենտրոնների տնօրենները ներկայացրել են իրենց փորձը հետևյալ թեմաների շուրջ՝
- կենտրոններում միգրանտների նախնական ընդունման դերն ու նշանակությունը՝ հատկապես անվտանգության տեսանկյունից,
- կենտրոններում պահվող անձանց համար բողոքների համակարգի հասանելիությունը,
- արմատականացումը և մշակութային բազմազանությունը,
- կենտրոններում օտարերկրացիների պահման տևողությունը և այլն։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրել է ՀՀ միգրացիոն իրավիճակի, մասնավորապես՝
- վերջին տարիներին նկատվող իմիգրացիոն հոսքերի աճի,
- իմիգրացիոն հոսքերի աճով պայմանավորված Հայաստանում անկանոն միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնի կառուցման,
- անձանց կամավոր վերադարձի ծրագրերի վարման և արտաքսման մեխանիզմների սահմանման անհրաժեշտության մասին։
Միջոցառման երկրորդ օրը կազմակերպվել է հանդիպում Էստոնիայի պահմա կենտրոնի (Detention center) ղեկավարության հետ։ Մասնակիցները ծանոթացել են կենտրոնում անձանց ընդունման և պահման պայմաններին, պահման ռեժիմին, կենտրոնում գտնվող անձանց բժշկական, սոցիալական, իրավական աջակցության տրամադրման մեխանիզմներին։
Ծառայության պետի տեղակալը վստահ է, որ հանդիպումը կնպաստի ձեռք բերված փորձը ՀՀ-ում անկանոն միգրանտների պահման կենտրոնի ստեղծման, անկանոն միգրանտների կամավոր վերադարձի ծրագրերի վարման, ինչպես նաև՝ այդ անձանց արտաքսման մեխանիզմների մշակման գործում կիրառմանը, ինչն էլ իր հերթին խթան կդառնա ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից բարեփոխումների հաջող իրականացման համար։