Միջազգային համագործակցությունՏեսանյութերՊաշտոնական

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և Եվրոպական հանձնաժողովի մի շարք ներկայացուցիչների համար կազմակերպվել է ճանաչողական շրջայց Ծառայության վարչական մասնաշենքում

12 դեկտեմբերի 2024 • 13:56
Դեկտեմբերի 11-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության պետ Նելլի Դավթյանը և Ծառայության աշխատակիցները հանդիպում են ունեցել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու Եվրոպական հանձնաժողովի մի շարք ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպման մասնակիցները քննարկել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում և, առհասարակ, միգրացիայի ոլորտում տեղի ունեցող մի շարք բարեփոխումներ։
Անդրադարձ է կատարվել «Բնակչության պետական ռեգիստրի» մասին ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին, որոնց նպատակն է ձևավորել անձի նույնականացման և իրավական ինքնության ամբողջական, վստահելի և ճշմարիտ աղբյուր, ինչպես նաև բարելավել քաղաքացիներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու մասնավոր հատվածին տրամադրվող նույնականացման ծառայությունները և տվյալների որակը։
 
Հայկական կողմը ներկայացրել է բիոմետրիկ համակարգի ներդրմանն ուղղված ՊՄԳ (պետություն-մասնավոր գործընկերության) ծրագրի մանրամասները և ընթացքը։
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները Ծառայության աշխատակիցների հետ շրջայց են կատարել ՄՔԾ վարչական մասնաշենքում, ծանոթացել անձնագրերի, նույնականացման քարտերի տպագրության աշխատանքներին։
 
Տեսանյութ՝ https://youtu.be/W9nUK0Hv9LI