Միջազգային համագործակցությունՏեսանյութերՊաշտոնական
Մեդիայի հետ համագործակցությունը կհանգեցնի միգրացիոն վարքագծի փոփոխությունների և բովանդակային քայլերի իրականացման. կայացել է «Ճամպրուկ 2024» ամենամյա լրագրողական մրցույթը
19 դեկտեմբերի 2024 • 05:31
2000-ականների սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց Միգրանտների միջազգային օրը՝ որոշելով այն նշել յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին: Արդեն 14-րդ անգամ տեղի է ունենում «Ճամպրուկ» լրագրողական ամենամյա մրցույթը՝ վերջին տարիներին հենց այդ օրը: Այն նպատակ ունի խրախուսել որակյալ մեդիաբովանդակության ստեղծումը և տարածումը միգրացիոն ոլորտի գործընթացների լուսաբանման ժամանակ։
Չխախտելով ավանդույթները՝ այս տարի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը, խրախուսելով միգրացիոն գործընթացների վերաբերյալ լավագույն փորձը, կազմակերպեցին «Ճամպրուկ» լրագրողական մրցույթը, իսկ մրցույթի հաղթողներին տրվեցին համապատասխան մրցանակներ:
Մրցանակաբաշխության միջոցառմանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, կազմակերպիչ կողմերից ներկայացուցիչներ և լրագրողներ։