ԼրատուՏեսանյութեր

«Միգրացիա և առողջություն» թեմայով 4-րդ հանդիպում

19 մայիսի 2025 • 10:41

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի «Միգրացիա և առողջություն» 4-րդ հանդիպումը, որին մասնակցել են ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՀՀ առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Նորա Փահլևանյանը, ինչպես նաև մի շարք գործընկերներ տարբեր պետական գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից։

Մասնակիցները քննարկման առարկա են դարձրել օտարերկրացիների առողջապահական գնահատման մեխանիզմներին, միգրացիոն գործընթացներից բխող առողջապահական խնդիրներին, միգրացիայի և առողջության փոխկապակցվածությանը, ինչպես նաև Հայաստանում օտարերկրացիների կողմից կացության կարգավիճակ ստանալու համար բուժզննում անցնելու մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն անդրադարձել է միգրացիոն գործոնով պայմանավորված առողջապահական խնդիրներին, որոնց առնչվում են Հայաստանում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստացողները։