Լրատու

ՄՔԾ աշխատակիցների քննարկումները շարունակվում են

13 օգոստոսի 2025 • 05:20

Օգոստոսի 9-ին ՄՔԾ կացության կարգավիճակների և բնակության օրինականության որոշման ու վերադարձման բաժինների աշխատակիցները սեմինար/քննարկում են ունեցել։ 
Մասնավորապես՝

  • քննարկվել են ընդունված վարչարարությամբ իրականացվող ծառայություններին, սահմանվող ժամկետներին, փուլերին, ընթացակարգերին վերաբերող թեմաներ,
  • ներկայացվել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և դրանից բխող տեխնիկական լուծումների ներդրման մանրամասները,
  • օտարերկրացիներին թվային միջավայրում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

Աշխատակիցները պարզաբանել են աշխատանքային գործունեության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը, վեր հանել իրավակիրառ պրակտիկայում և աշխատանքային գործունեության ընթացքում արձանագրված խնդիրները և ոչ ստանդարտ իրավիճակները, առաջարկել են դրանց լուծման տարբերակները, որոնք հետագայում միատեսակ վարչարարություն կիրառելու սկզբունքով կկիրառվեն նաև նմանատիպ այլ վարույթների ընթացքում։