Հայտարարություն

Իրազեկում՝ ՄՔԾ կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված պետական տուրքերի վերաբերյալ

16 հուլիսի 2026 • 09:00

Հարգելի՛ քաղաքացիներ և օտարերկրացիներ,

«Պետական տուրքի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի 1465-Ն որոշմամբ սահմանվում են ՆԳՆ ՄՔԾ կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված պետական տուրքերը, այդ թվում՝ այն անձանց խմբերը, որոնք ազատված են պետական վճարներ կատարելուց։

Հիշեցնում ենք ևս մեկ անգամ, որ հաճախ տարբեր իրավաբանական անձինք և միջնորդ կազմակերպություններ դիմումատուներից պահանջում են հավելյալ գումարներ՝ ներկայացնելով որպես պետական տուրք։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ պահանջվող վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Կարող եք գրել ՄՔԾ պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/armenia.ms, կամ զանգահարել Ծառայության Զանգերի կենտրոն՝ 84-22 համարով։

Ներկայացնում ենք Ծառայության կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքերի չափը․

  • ՀՀ քաղաքացիություն ստացում ՝ 50․000 ՀՀ դրամ (Ղարաբաղից տեղահանված անձինք ազատված են պետական տուրքից)
  • ՀՀ քաղաքացիությունը դադարեցում՝ 150․000 ՀՀ դրամ
  • ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրում՝ 1000 ՀՀ դրամ
  • ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի տրամադրում՝ 3000 ՀՀ դրամ
  • Հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին ՀՀ քաղաքացու անձնագրում նշումների կատարում՝ 1000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտի տրամադրում, հաշվառում՝ 105․000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակի, մշտական կացության քարտի տրամադրում, հաշվառում ՝ 140․000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագրի տրամադրում, հաշվառում՝ 150․000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետի երկարաձգում՝ 105․000 ՀՀ դրամ
  • Մշտական կացության քարտի փոխանակում՝ 20․000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտի վերականգնում՝ 12․000 ՀՀ դրամ
  • ՀՀ կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորի տրամադրում՝ 75․000 ՀՀ դրամ
  • ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներին տրամադրվող Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տրամադրում՝ պետական տուրք սահմանված չէ
  • ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի կողմից տեղեկանքի տրամադրում՝ 1000 ՀՀ դրամ
  • Կորած նույնականացման քարտի փոխարեն ՀՀ քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրում` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 40000 ՀՀ դրամ
  • Կորած նույնականացման քարտի փոխարեն ՀՀ քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրում` 3-րդ աշխատանքային օրը՝ 20000 ՀՀ դրամ
  • Կորած նույնականացման քարտի փոխարեն ՀՀ քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրում` 5-րդ աշխատանքային օրը՝ 10000 ՀՀ դրամ
  • ՀՀ քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտի տրամադրումը կամ փոխանակումը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 ՀՀ դրամ
  • ՀՀ քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտի տրամադրում կամ փոխանակում` 3-րդ աշխատանքային օրը՝ 10000 ՀՀ դրամ
  • ՀՀ քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտի տրամադրում կամ փոխանակում` 5-րդ աշխատանքային օրը՝ 5000 ՀՀ դրամ։