ԼրատուՊաշտոնական

ՆԳՆ ՄՔԾ-ն շարունակում է Հայաստանում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը բարելավելու և թվայնացնելու աշխատանքները

21 ապրիլի 2025 • 14:31
ՄՔԾ պետ Նելլի Դավթյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի ընթացքում օտարերկրացի ձեռնարկատերերի և օտարերկրյա աշխատուժ ներգրավող ընկերությունների հետ քննարկվել է միգրացիոն ոլորտում իրականացվող թվային փոխակերպման գործընթացը, մասնավորապես՝
  • արդեն իսկ թվայնացված «Աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի» տրամադրման գործընթացի բարելավումը,
  • «Ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակի» տրամադրման թվայնացումը,
  • օտարերկրացիներին թվային միջավայրում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։
Ներկայացվել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և դրանից բխող տեխնիկական լուծումների ներդրման մանրամասները։
 
Բարեփոխխումները նախաձեռնվել են ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում միգրացիայի և ապաստանի արդյունավետ կառավարման քաղաքականության շրջանակի և կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից։