ԼրատուՊաշտոնական

ՆԳՆ ՄՔԾ-ն շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ

12 հունիսի 2024 • 11:16
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացի թվայնացման վերաբերյալ օրենսդրական նախագիծ։
 
Նախագծի քննարկման նպատակով կազմակերպվել է միջգերատեսչական հանդիպում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի դրույթներին։
 
Օրենսդրական նախաձեռնությամբ Ծառայությունն առաջարկել է վարչարարության թվայնացման միջոցով բարձրացնել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործերով վարույթների իրականացման արդյունավետությունը, որն իր հերթին կհանգեցնի ռեսուրսների խնայողության, վարչարարության ժամկետների կրճատման, ինչպես նաև քաղաքացիներին և օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման։
 
Քաղաքացիության ոլորտում թվայնացման ծրագրի իրականացման հարցում Ծառայությանն օժանդակում է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։