keyboard_arrow_left
Իրազեկում
ՆԳՆ ՄՔԾ-ն տեղեկացնում է
25 հուլիս 2025 • 13:52
Հարգելի քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեխնիկական մասնագետները պարբերաբար ուսումնասիրում են էլեկտրոնային հերթագրման հարթակը։
Արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիներից շատերը գրանցվում են նույնականացման քարտի դիմում ներկայացնելու համար, սակայն, չսպասելով հերթագրման օրվան, դիմում են ՄՔԾ տարածքային մեկ այլ ստորաբաժանում և սպասարկվում կենդանի հերթի ձևաչափով։
Զգուշացնում ենք, որ տվյալ պարագայում Ծառայությունը չեղարկում է հերթագրումները և ծանուցում քաղաքացիներին։