Ներկայացվել է բնակչության պետական ռեգիստրի մշակման տեխնիկական առաջադրանքի վերջնական տարբերակը
02 հուլիսի 2025 • 11:02
Հունիսի 26-ին, բնակչության պետական ռեգիստրի նոր ծրագրային ապահովման մշակման նպատակով, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ներկայացրել է բնակչության պետական ռեգիստրի մշակման տեխնիկական առաջադրանքի վերջնական տարբերակը։
Քննարկվել են մրցութային փուլի կազմակերպման հնարավորությունները, հետագա քայլերը։
ՆԳՆ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը ընդգծել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար առանցքային բարեփոխում է և գլխավոր նպատակը որակյալ վերջնարդյունք ստանալն է։ Արդյունքում անկյունաքարային տվյալների շտեմարան կապահովվի բազմաշերտ տեղեկությունների փոխանակման և ծառայությունների մատուցման իմաստով։
Բնակչության պետական նոր ռեգիստրով նախատեսվում է տվյալահեն որոշումների կայացում, տարբեր ոլորտներում ծառայությունների մատուցման բարելավում՝ միտված պետական համակարգի արդյունավետությանը և անձի նույնականացման համակարգերի հուսալիությանը։
Հանդիպումը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Միգրացիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության արդյունքն էր և իրականացել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում միգրացիայի և ապաստանի արդյունավետ կառավարման քաղաքականության շրջանակի և կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում։