Լրատու

Պետական տուրքերի վճարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ պաշտոնական աղբյուրներից

15 օգոստոսի 2025 • 08:00

Հարգելի քաղաքացիներ և օտարերկրացիներ
«Պետական տուրքի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի 1465-Ն որոշմամբ սահմանվում են ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված պետական տուրքերը, այդ թվում՝ այն անձանց խմբերը, ովքեր ազատված են պետական վճարներ կատարելուց։
📌Հաճախ տարբեր իրավաբանական անձինք և միջնորդ կազմակերպություններ դիմումատուներից պահանջում են հավելյալ գումարներ՝ ներկայացնելով որպես պետական տուրք։ 
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏԵԼ ՄՔԾ-ԻՑ։ 
📞Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել Ծառայության Զանգերի կենտրոն՝ 84-22 համարով։ 
⬇️ Ներկայացնում ենք Ծառայության կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքերի չափը⬇️ 

  • ՀՀ քաղաքացիություն ստացում ՝ 1000 ՀՀ դրամ (նշված դրույքը 2025 թվականի սեպտեմբերի 13-ից նշված վճարը դառնում է 50․000 ՀՀ դրամ)
  • ՀՀ քաղաքացիությունը դադարեցում՝ 25․000 ՀՀ դրամ (նշված դրույքը 2025 թվականի սեպտեմբերի 13-ից նշված վճարը դառնում է 150․000 ՀՀ դրամ)
  • ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրում՝ 1000 ՀՀ դրամ
  • ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի տրամադրում՝ 3000 ՀՀ դրամ
  • Հաշվառման կամ փաստացի բնակության վայրի մասին ՀՀ քաղաքացու անձնագրում նշումների կատարում՝ 1000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտի տրամադրում, հաշվառում՝ 105․000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակի, մշտական կացության քարտի տրամադրում, հաշվառում ՝ 140․000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագրի տրամադրում, հաշվառում՝ 150․000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետի երկարաձգում՝  105․000 ՀՀ դրամ
    Մշտական կացության քարտի փոխանակում՝ 20․000 ՀՀ դրամ
  • ՀՀ-ում կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտի վերականգնում՝ 12․000 ՀՀ դրամ
  • ՀՀ կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորի տրամադրում՝ 75․000 ՀՀ դրամ
  • ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներին տրամադրվող Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տրամադրում՝ պետական տուրք սահմանված չէ
    ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի կողմից տեղեկանքի տրամադրում՝ 1000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու կորած անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխարեն նոր անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրում` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 60000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու կորած անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխարեն նոր անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրում` 3-րդ աշխատանքային օր՝ 50000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու կորած անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխարեն նոր անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրում` 5-րդ աշխատանքային օրը՝ 40000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրումը կամ փոխանակումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրում կամ փոխանակում` 3-րդ աշխատանքային օրը՝ 10000 ՀՀ դրամ
    ✅Կորած նույնականացման քարտի փոխարեն ՀՀ քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրում` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 40000 ՀՀ դրամ
    ✅Կորած նույնականացման քարտի փոխարեն ՀՀ քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրում` 3-րդ աշխատանքային օրը՝ 20000 ՀՀ դրամ
    ✅Կորած նույնականացման քարտի փոխարեն ՀՀ քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրում` 5-րդ աշխատանքային օրը՝ 10000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտի տրամարդումը կամ փոխանակումը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝  20000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտի տրամադրում կամ փոխանակում` 3-րդ աշխատանքային օրը՝ 10000 ՀՀ դրամ
    ✅Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը` անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց անմիջապես հետո ՝ 10000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու անձնագրի (կենսաչափական տվյալներով) կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրում կամ փոխանակում` 5-րդ աշխատանքային օրը՝ 5000 ՀՀ դրամ
    ✅ՀՀ քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտի