Լրատու
Սեպտեմբերի 13-ին և 20-ին ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները ծառայություններ կմատուցեն
12 սեպտեմբերի 2025 • 02:32
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
Վաղը՝ սեպտեմբերի 13-ին և մյուս շաբաթ օրը՝ օգոստոսի 20-ին ՆԳՆ ՄՔԾ Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ ԿԱՇԽԱՏԵՆ՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։
Առաջիկա շաբաթ օրերին կարող եք սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։
Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում՝
- Աբովյանի բաժին,
- Եղվարդի բաժին,
- Հրազդանի բաժին,
- Աշտարակի բաժին,
- Ապարանի բաժին,
- Արմավիրի բաժին,
- Վաղարշապատի բաժին,
- Մասիսի բաժին,
- Վեդիի բաժին,
- Արտաշատի բաժին,
- Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։