ՀՀ-ն ապաստան է տրամադրում բոլոր այն օտարերկրացիներին (քաղաքացիություն չունեցող անձանց), որոնք հետապնդումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը և ապաստան են հայցել Հայաստանում։
ՀՀ-ում ապաստանի հայց կարող է ներկայացվել՝
- բանավոր,
- գրավոր,
- ժեստերի լեզվով,
- հաղորդակցության այլ միջոցով (առերես արված հայտարարություն)։
Ապաստանի հայցը կարող է ներկայացվել ինչպես ՀՀ սահմանակետերում` ՀՀ ԱԱԾ կազմում գործող Սահմանապահ զորքերին, այնպես էլ տարածքում` ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կամ, եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում` ազատազրկման վայրի վարչակազմին՝ սահմանված ժամկետներում։