ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձը
Դիմել ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին կամ նրա կողմից լիազորված անձը կարող են առանց օնլայն հերթագրման դիմել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն /Թաիրով 14 հասցեով/՝ մինչև տրված մուտքի վիզայի ժամկետի լրանալը՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը։
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող են դիմել`
-
Օտարերկրյա քաղաքացիները,
-
Օտարերկրյա պետության քաղաքացիություն չունեցող անձինք։
Պահանջվող փաստաթղթերը
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար դիմող անձինք պետք է ներկայացնեն
-
անձնագիր,
-
մեկ 3,5-4,5 մմ գունավոր լուսանկար,
-
պետտուրքի անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է վճարել երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ պոստերմինալի միջոցով, առցանց կամ բանկում։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգվում է դիմելու օրվա ընթացքում։
Մուտքի վիզայի ժամկետը անվճար երկարաձգվում է հետևյալ դեպքերում՝
-
անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
-
ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին,
-
Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
-
ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
-
ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
-
դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
-
ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
-
ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
-
փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։
5-10 րոպե
Յուրաքանչյուր օրը 500 դրամ
10-15 րոպե
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձը
5-10 րոպե
Յուրաքանչյուր օրը 500 դրամ
10-15 րոպե