Դիմել ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար

Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին կամ նրա կողմից լիազորված անձը կարող են առանց օնլայն հերթագրման դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Թաիրովի 14 հասցե)՝ մինչև տրված մուտքի վիզայի ժամկետի լրանալը՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը։

Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող են դիմել`

  •   Օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցող անձինք
  • Օտարերկրյա պետության կողմից քաղաքացիություն չունեցող անձ ճանաչվածները։

Պահանջվող փաստաթղթերը

Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար դիմող անձինք պետք է ներկայացնեն՝

  •   անձնագիր,
  • մեկ 3,5x4,5 մմ չափսի գունավոր լուսանկար,
  • պետտուրքի վճարման անդորրագիր։

Վճարման չափը և կարգը

ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է վճարել երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար 500  դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ պոս տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111100)։

Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգվում է դիմելու օրվա ընթացքում։

Մուտքի վիզայի ժամկետը անվճար երկարաձգվում է հետևյալ դեպքերում՝

  • անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
  • ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
  • Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
  • ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
  • դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
  • ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող  արտակարգ իրավիճակ,
  • փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։